Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 02։36-ին (երևանյան ժամանակով՝ 06։36)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 161 հազար բնակչություն ունեցող Կոկիմբո քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 38 կմ խորության վրա։

Ցնցումների հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am