Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն արդեն հասել է Կիրանց, գյուղի մուտքի մոտ, սակայն, ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։

Սրբազանին թույլ չեն տալիս մտնել գյուղ։

«Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել, փաստորեն, հիմա ասում են՝ իրավունք չունեք գնալ գյուղ, սրանից հետո պետք է անձնագրերով ճամփորդենք գյուղից գյուղ»,- նշեց Սրբազանը։

Սրբազանը նշեց, թե ոստիկաններին դարձրել են գործիք։

«Բարոյապես այդ տղաների կյանքը դարձրել են չգիտեմ՝ ինչ, թշնամի են դարձրել, որ գանք, իրենց հետ խնդիր ունենանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo