Ծայրաhեղ ծшնր վիճակով հnսպիտալացվել է հայտնի երգիչը

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի-հաղորդավարուհիներ Մերի Մակարյանն ու Գայանե Ավետիսյանը հանդես էին եկել համատեղ տեսանյութով՝ ցույց տալով, որ թեմատիկ միջոցառման են մասնակցել։

Լրագրող Արուս Տիգրանյանն էլ դստեր՝ Արփիի մասնակցությամբ էր տեսանյութ հրապարակել՝ ընդգծելով, որ օրը նվիրում է նրան։

Սարգիս Գրիգորյանն էլ Մանոյի, Աստղիկի ու Նարբեի հետ համատեղ հոլովակ էր ներկայացրել՝ ցույց տալով, թե ինչպես են կազմակերպել ժամանցը օվկիանոսից այն կողմ։

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանն էլ ընկերների ու գործընկերների հետ միասին գտնվում է Ֆրանսիայում ու պարբերաբար նոր կադրերով է կիսվում հետևորդների հետ։

Երգիչ Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է ուժող ազդեցություն ունեցող դեղամիջոցներ ընդունելիս։ Նրա մոտ որովայնի սուր ցավեր են առաջացել։ Բժիշկների կիրառած թերապիայի միջոցները չեն օգնել, բուժումը էական օգուտներ չի տվել. առողջությունն աստիճանաբար վատթարանում է: Նոսկովը մայիսի 3-ին շտապ հոսպիտալացվել էր թոքաբորբով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo