Պայթյուն՝ Ադրբեջանում

Ադրբեջանում ականի պայթյունից մահվան դեպք է գրանցվել: Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 21-ին Տերտերի շրջանի Գասանգայա գյուղի տարածքում։

Ըստ երկրի ՆԳՆ փոխանցած տեղեկության՝ 1965 թվականին ծնված հովիվը՝ Արզու Հաջիևը, նախկին շփման գծի մոտակայքում գտնվող և ականներից չմաքրված տարածքում անասուններին արածեցնելիս, ականի պայթյունից ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo