Վերադառնալու որևէ ցանկություն չունենք. մեզ իշխանություն չի պետք, այլ իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության:

Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են, ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու ով մտահոգ է իր ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն:

Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo