Ինչո՞ւ չի աշխատում տրանսպորտը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է․։

Երևանի քաղաքապետարանից արձագանքել են գործադուլին։

«Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ,

հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդելի էինք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։

Նրանք պնդում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo