Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը Instagram-ի իր հետեւորդներին ներկայացել է նոր cover կատարմամբ։ Երգչուհին վառ հոլովակ է տեղադրել, որում երգում է Ադելի «Easy on me» զգացմունքային երգը՝ իր մեկնաբանությամբ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Անահիտն աչքի է ընկնում ոչ միայն երգի մեղմ կատարմամբ, այլեւ իր համարձակ տեսքով։ Նա կրում է վառ նարնջագուն զգեստ՝ իր իսկ բրենդից։ Այն աչքի է ընկնում կարճ տոպով, որն ընդգծում է երգչուհու դեկոլտեն, իսկ պարանոցի հատվածում առանձնանում է տպավորիչ մեծ վարդով։ Երգչուհու մազերը ձիգ հավաքված են, դիմահարդարումը լրացված է կարմիր շրթներկով, իսկ աքսեսուարներից նա նախընտրել է արծաթագույն ականջօղեր՝ փայլուն քարիկներով եւ փայլուն կոշիկներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Մեկնաբանությունների բաժնում հաճոյախոսությունների են արժանացել ոչ միայն Անահիտի կատարումը, այլեւ նրա կերպարը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo