Աշոտ Ղազարյանի ծննդյան շքեղ երեկոն` ԱՄՆ-ում ԲԱՑԱՌԻԿ կադրեր

StarNews-ը մայիսի 15-ին հայտնել է, որ ՀՀ Ժողովրդական արտիստ, հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է: Դերասանը դարձավ 75 տարեկան:

Աշոտի թոռնուհին պապիկի հետ հրապարակում էր արել`այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ամբողջ աշխարհում իմ ամենասիրելի մարդու ծնունդը»,-գրել է Անահիտը:

 

Ծննդյան օրից 10 օր անց ԱՄՆ-ում Աշոտ Ղազարյանը մեծ շուքով նշել է իր ծննդյան 75-ամյակը: Երեկոյին ներկա են գտնվել նաև շատ ու շատ հայտնի դեմքեր` Արմինկա, Տաթև Ասատրյան:

Մեր աչքից չի վրիպել մի քանի կադր, որում Աշոտը կնոջ`Մելանյայի հետ սրահ է գալիս երգելով, ինչպես նաև ռոմանտիկ պարով է հանդես գալիս:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo