Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան

Ալավերդիում աղետ է: Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հրաչյա  Պապինյանը:

«Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ,գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թուամանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ:

Screenshot 2024-05-26 102322.jpg (289 KB)

Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել»,- գրել է նա:

Screenshot 2024-05-26 102343.jpg (169 KB)

Ավելի ուշ հայտնել է, որ ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ հաղորդակցության խնդիրներ ունեն. «Չկա հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստացանցը չի գործում: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս լցվում բնակարաններ: Չեն կարող գնումներ կատարել»,- գրել է նա:

Screenshot 2024-05-26 102404.jpg (147 KB)

Նշենք, որ փրկարար ծառայությունը դեռւես հայտարարություն չի տարածել այս կապակցությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo