Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում է

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Թաիլանդում ընթացող վարկանիշային մրցաշարի 80 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանը գերազանցեց Ճապոնիայի ներկայացուցչին և դուրս եկավ վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Մինչ այս պայքարից դուրս են մնացել Գուրգեն Մադոյանը, Արթուր Բազեյանը և Նարեկ Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo