Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում, լեռնային ու բարձրալեռնային շրջաններում ձնահյուսերի առաջացման վտանգ կա

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունը․

«Հարգելի քաղաքացիներ,

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։

Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել լեռներ բարձրանալուց»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am