«Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է…Հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ, հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները. Ծառուկյան (տեսանյութ)

Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է և ջրհեղեղից տուժած համայնքներն ու մարդիկ շտապ կենսական օժանդակության կարիք ունեն:

Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով:

Հանձնարարել եմ նաև այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների մեր երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար»,-գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo