Սիրուշո. Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս

Երգչուհի Սիրուշոն հայտարարություն է տարածել, որտեղ գրված է.

«Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած՝ այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ: Միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը: Ռուսաստանում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի:

Հուսով եմ՝ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել…»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo