Լիլիթ Կարապետյանի որդին մեծացել և գրավիչ տղա է դարձել. երգչուհու հուզիչ հրապարակումը`որդու ծննդյան առթիվ

starnews.am-ը գրում է. Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, արդեն 15 տարեկան է:

Երգչուհին այսօր որդու մասնակցությամբ հրապարակում է արել`այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը: Երգչուհին նշել է, որ որդին իր քեռիին է նման:

«Իմ միակ, իմ սիմպո, իմ խելացի, իմ մարդասեր ու արդար,ծնողասեր ու բարի, ընկերասեր ու գաղտնապահ Կարեն ծնունդդ շնորհավոր: Այնքան երջանիկ եմ, որ ունեմ քեզ նման որդի»-,գրել է Լիլիթ Կարապետյանը:

 

Screenshot

Նշենք, որ Կարենը մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո կրկին շփվեց նրա հետ: Տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Լիլիթը հետևյալն է նշել.

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo