ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ’ ԵՐԵԽԱՆԵՐ… ԱՂՈԹՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ’ ԵՐԵԽԱՆԵՐ
ԱՂՈԹՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ և օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին:

Ուղղիր եւ Քո երկյուղի մեջ հաստատիր նրանց քայլերը, պահելով հնազանդ Քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև պարգևիր խաղաղ եւ առանց մեղքի կյանք, որպեսզի հասունանալով և աճելով հասնեն մինչև խոր ծերություն, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաև Քեզ, ով Հայր ամենակալ, կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo