Հուզիչ ամուսնության առաջարկություն Ալեքսանյանի որդու քավորությամբ գերշքեղ հարսանիքի ժամանակ

StarNews-ը տեղեկացրել էր, որ օրեր առաջ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել շքեղ մի հարսանիք, որի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանի որդին է։

Ալեքսանյաներն իրենց ողջ ընտանիքով մասնակցել են հարսանիքին ու տարբեր հրապարակումներով կիսվել իրենց ինստագրամյան էջերում։

Այս հարսանիքը վստահաբար երկար կհիշվի ոչ միայն իր շքեղությամբ ու էլեգանտությամբ, այլ նաև անակնկալներով։

Փեսայի կրտսեր եղբայրը երեկոյի ընթացքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին և անակնկալ երգ նվիրեց նրան։

Իսկ երգը կատարեց Սարո Թովմասյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo