Մա՛մ ջան, պապ ջան…մերսի, մերսի, մերսի….4 տարի օր ու գիշեր սպասել եմ էս օրվան Գև…Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը

Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը, ում ծնողները կրկին Գևորգ են անվանել՝ Գևորգ Գրիգորի Ջավախյան կրտսեր։

Ամիսներ առաջ բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը հայտնել էր. «Տիկին Նարինես դեռ չի ցանկանում կադրում երևալ, բայց մի քանի ամսից, երբ ձագուկը ծնվի, ամպայման կնկարվենք։ Մենք պայքարեցինք, շատ դժվարությունների միջով անցանք, հղիությունը կրում է փոխնակ մայրը»։

Ջավախյանի քույրը՝ Սեդան, Facebook-ի իր էջում գրել է. «Գևորգ Գրիգորի Ջավախյան կրտսեր…

Ծնվեեեեեց….ու ինձ էլի կասեն քուրիկ…

Մա՛մ ջան, պապ ջան…մերսի, մերսի, մերսի….4 տարի օր ու գիշեր սպասել եմ էս օրվան Գև…»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo