Այսօր 12 կմ հեծանվաերթ արեցինք, շատ հաճելի էր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել քաղաքացիների հետ հեծանվային զբոսանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ քաղաքացիների հետ առաջին հեծանվային զբոսանքը կայացավ:

«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ավանդույթը կարող է դառնալ շարունակական։

«Այսօր մենք 12 կմ հեծանվաերթ արեցինք Երևանի փողոցներում, շատ հաճելի էր։ Կարծես՝ կան նախադրյալներ, որ սա կդարձնենք շարունակական։ Չեմ ասում ավանդական, ավանդականը շատ ամբիցիոզ է հնչում, բայց այն, որ կլինի շարունակական, այսօրվա մասնակիցները կարծես թե համաձայն են», — նշել է վարչապետը տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo