«Ցավից մեռնում էի, խփում էին բոքսով»․ Լեռնիկը 7 օր ապրել է ադրբեջանական գերության մեջ

Լեռնիկ Աղաջանյանը աշխատում էր Չլդրան և Ճանկաթաղ գյուղերի միջակայքում գտնվող անասնաֆերմայում։ Սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններից հետո Լեռնիկին մի քանի ադրբեջանցիներ հանկարծակիի են բերում ու գերեվարում։ Նրան տեղափոխում են Ակնա (Աղդամ) ու 7 օր պահում գերիների համար նախատեսված վրանում։ 7 օրերի ընթացքում Լեռնիկի ու մյուս գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Լեռնիկին ծեծում են, ծաղրում, ցավերը մեղմելու համար հրաժարվում ցավազրկող դեղորայք տրամադրել։

7 օր գերության մեջ մնալուց հետո Լեռնիկին մի քանի այլ գերիների հետ վերադարձնում են Հայաստան։ Դրանից հետո նա հոգեբանական ու առողջական խնդիրներ է ունենում,ստանում հոգեբանի աջակցություն,սակայն ընտանիքի անդամները արձանագրում են, որ հոգեբանական խնդիրները լիովին հաղթահարված չեն։

Այժմ Լեռնիկը քրոջ ընտանիքի ու մոր հետ ապրում է Գառնի գյուղում վարձակալած տանը։ Գտել է աշխատանք և փորձում է շարունակել կյանքը։

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական, հետաքննական եւ փաստաքննական տեսանյութեր և հեղինակային հաղորդաշարեր։
Հետեւեք նաեւ մեր ուղիղ հեռարձակումներին՝ բոլոր թեժ կետերից։ Մեր գործունեությամբ մենք ցանկանում ենք նպաստել ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, քաղհասարակության ուժեղացմանը, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը, սոցիալական արդարության և իրավահավասարության սկզբունքների քարոզչությանը եւ, իհարկե, որակյալ լրագրության զարգացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo