Ի՞նչ է ուզում խնդրել իր արդեն մեծահասակ երեխաներից ամեն տարեց մայր, բայց վախենում է․․․ՍԱ պետք է իմանան բոլորը…Պահպանեք ծնողներին, նրան անփոխարինելի են: Հետո կարող եք զղջալ չասած խոսքերի համար:

Ի՞նչ է ուզում խնդրել իր արդեն մեծահասակ երեխաներից ամեն տարեց մայր, բայց վախենում է․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։ Մար-
դու կյանքում ամենամտերիմ և հարազատ մարդը՝ մայրն է: Նրա համբույրը միշտ ջերմացրել է, ձեռքերն ավելի մեծ բուժիչ ուժ ունեն,
քան ցանկացած դեղամիջոց, դրանք փրկել են մեզ և ֆիզիկական, և հոգևոր ցավից:

Մանուկ հասակում մենք միշտ վազելով գալիս էինք մայրիկի մոտ, որ նա մեզ հետ կիսի ուրախությունը, կամ կարեկցի մեզ, եթե ան-
հաջողություն էինք ունեցել: Մոր սերը հզոր է, այն մեզ պաշտպանում է, որտեղ էլ լինենք, օգնում է գտնել կյանքում ճիշտ ուղին:Մենք
մեծացել ենք մեր մոր կողքին, ամուսնացել,և շատերը ստիպված են եղել լքել հայրական օջախը:

Մենք թողել ենք ոչ միայն մեզ համար թանկ վայրը, այլևս ամենասիրելի և մեզ համար անհրաժեշտ մարդուն՝ մայրիկին:Գրեթե բոլոր
տարեց մայրերը միևնույն բանի մասին են երազում, բայց վախենում են խանգարել, հոգնեցնել:Հուսանք,որ սա կարդալուց հետո կը-
կարողանաք ի կատար ածել ձեր մոր երազանքը:

1․ Հոգատարություն

Մոր համար մենք միշտ մնում ենք փոքր երեխաներ: Նա մեզ համար անհանգստանում է նույն կերպ, ինչպես և մանուկ հասակում:
Կարևոր չէ, թե քանի տարեկան ենք: Փորձեք ավելի շատ զանգել նրան, հավատացեք, նա դրան սպասում է:

2․ Աջակցություն

Տարիների ընթացքում մայրիկները չեն երիտասարդանում: Եվ այն, ինչը նախկինում նրանց մոտ հեշտ և արագ էր ստացվում, այժմ
մեծ ջանքեր է պահանջում: Նրան նվեր մատուցեք. օգնեք անել տան գործերը, քանի որ նա ինքը երբեք չի խնդրի, որպիսի չխանգա-
րի ձեզ:

3․ Հարգանք

Մայրիկը, ինչպես և բոլոր մարդիկ, կարող են սխալվել: Ձեր մեջ չարություն մի պահեք, փորձեք նրան հասկանալ: Ոչ մի մայր արժանի
չէ իր հանդեպ վիրավորական վերաբերմունքի: Միշտ ասեք ձեր մորը, որ նրան շատ եք սիրում: Չէ որ մենք չգիտենք, թե դրա համար
որքան ժամանակ ունենք:

Պահպանեք ծնողներին, նրան անփոխարինելի են: Հետո կարող եք զղջալ չասած խոսքերի համար:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo