Խնդրում եմ անխնա տարածել ❗
Շտապ դրամահավաք ❗
Սիրելի ընկերներ, նկարում պատկերված այս հրաշք փոքրիկը 5 ամսական Նարեկն էչ, ում մոտ ախտորոշվել է լեղուղիների զարգացման բնածին արատ, որը կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է։ Նարեկը ներկայումս գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ և ստանում է անհրաժեշտ բուժումը:
Երեխայի դեպքը քննարկվել է Մինսկի առաջատար բժիշկների հետ, և մեր մասնագետները միաձայն որոշել են, որ Նարեկի կյանքը փրկելու համար շտապ անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստման վիրահատություն: Վիրահատությունն իրականացվելու է Արաբկիր ԲԿ-ի և Մինսկի փորձառու բժիշկների համատեղ ջանքերով, իսկ դոնորը լինելու է Նարեկի հայրը:
Վիրահատության արժեքը 19,000,000 դրամ է, որից 5,000,000 տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Լրացուցիչ 1,500,000 դրամ էլ անհրաժեշտ է հետազոտությունների և դեղորայքի համար։ Այսպիսով, անհրաժեշտ է հավաքել 15,500,000 դրամ, որի հնարավորությունն ընտանիքը չունի։
Նարեկը շատ աշխույժ փոքրիկ է, սիրում է իր երգող ու պարող վագրիկին և ուշադիր հետևում ֆուտբոլի խաղերին, նույնիսկ այս տարիքում: Նա իր ընտանիքի ուրախությունն է՝ առավոտյան իր «երգով» արթնացնելով ծնողներին։ 🥰
Սիրելի բարեկամներ, եկեք մեր հնարավորությունների սահմաններում օգնենք Նարեկին՝ նրան հնարավորություն տալով ապրել լիարժեք առողջ կյանքով։
Փոխանցում անելուց հետո խնդրում եմ նյութի տակ մեկնաբանություն թողնել: 💙
Երեխային օգնել կարող եք հետևյալ տարբերակներով՝
✅ reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3A1Wq3n
✅ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅PayPal — [email protected]
✅Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Նարեկ Գրիգորյանի բուժման նպատակով»)
AMD — 1570070033850100
USD — 1570070033850101
EUR — 1570070033850146
RUB — 1570070033850158
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/46YfUlD
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3YpXEiB