<<Նա արտիստ էր ու կարգին հայ էր, կարճ ասած․․․ Էսօր ժամանակներն այնքան էլ արտիստական չեն, ծաղրածուական են, նա շարունակեց մնալ արտիստ․․․ Արայիկն արժանավոր արտիստ էր, արտիստը՝ նկարիչը, կոմպոզիտորը ,դերասանը, նրանք մի հատ են լինում, նրանց տեղը զբաղեցնել չի լինիէ, գուցե լինեն այլ տարբերակներ, բայց միևնույն է՝ Արա Դեղտրիկյանը մի հատ էր, նրանից էլ չի լինի>>։
Սահակյանի խոսքով՝ Արան հայ մարդ էր իր բոլոր առումներով, հետևաբար նա անհանգստանում էր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։
<<Ինքն իր տեսակով հայ էր, հայ տղա էր ու չխառնվեց կարիերիստների ցուցակին։ 60 տարեկանը նոր բոլորած մարդ էր՝ուժերով լի, իսկ մենք այսօր բժշկակակն սխալի հետևանքով նրա հոգեհանգստին ենք մասնակցում>>։