Արզական գյուղի Սուրբ Հովհաննես մատուռը տեղացիների պնդմամբ հրաշագործ զորություն ունի..Հիվանդ երեխային, բերում մատուռ դնելով հատակին, հավաքում են մատուռի հողը և շաղ տալիս երեխայի մարմնին, որից հետո երեխան լիարժեք առողջանում է

Արզական գյուղի Սուրբ Հովհաննես մատուռը տեղացիների պնդմամբ հրաշագործ զորություն ունի

19-րդ դարի կեսերից այն պատկանել է գյուղում հայտնի Մովսիսյան ընտանիքին, որը գյուղում առավել հայտնի էր Տերտերանց գերդաստան անվանումով, քանի որ նրանք ժառանգաբար եղել են գյուղի հոգևորականները:

Մի քանի տասնամյակ առաջ ընտանիքի նորածին երեխաներից մեկը շատ ծանր հիվանդացել է, ոչ մի հիվանդանոցում անգամ երկրի լավագույն բժիշկները չեն կարողացել բուժել երեխային: Գերդաստանի ավագները, այլ ելք չտեսնելով, մի օր մորից թաքուն վերցնում են երեխային, բերում մատուռ դնելով հատակին, հավաքում են մատուռի հողը և շաղ տալիս երեխայի մարմնին, որից հետո երեխան լիարժեք առողջանում է, իսկ մատուռի համբավը տարածվում է նաև շրջակա գրեթե բոլոր բնակավայրերում և հիվանդ երեխաներին բժշկելու նպատակով մատուռ գալիս են ուխտավորներ:
***
Տեղացիների պնդմամբ Սուրբ Հովհաննեսը ներկայումս համարվում է Ղալթաղչի նշանավոր Սուրբ Հովհաննեսի քույր մատուռ: Եկեղեցին այժմ ավերված է և վերածվել է մատուռի, իսկ ավերակները վերևից դիտելիս խաչ են հիշեցնում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am