Վարդան Ղուկասյանի հրատապ կոչը կալանավայրից

Հիշեցնենք…

ԱՄՆ դատարանը մերժել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման միջնորդությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա գրել էր, որ տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։

«Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Դատական լսումները շարունակվում են։ Դատական ակտը բողոքարկվելու է»,- գրել է նա։

Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայումս կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Նրան սպառնում է արտաքսում։

ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է միգրացիոն ընթացակարգ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am