Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Արա Դեղտրիկյանի հուղարկավորության արարողությունը

Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հուղարկավորության արարողությունը, այն կշարունակվի մինչև 13:00-ն։ 

Նշենք, որ սիրված դերասանը կյանքից հեռացավ մարտի 18-ին, 60 տարեկան հասակում։ Նա 60 տարեկան էր։Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։


1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։

 

1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։
1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։


1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։


1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։


1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս

 

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am