Ինչպե՞ս պաշտպանվել կայծակից

Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջերմաստիճանի և ճնշման տարբերության հետևանքով ստեղծվում են օդի բարձրացող և ցած իջնող հոսանքներ:Օդային հոսանքների և ամպերի շփման հետևանքով ամպերում գոյանում են տարբեր նշանի լիցքեր:Ամպերի կամ ամպերի և Երկրի մակերևույթի միջև տեղի ունեցող հսկայական կայծային պարպումը կոչվում է կայծակ:Կայծակի ժամանակ օդի ջերմաստիճանի և ճնշման կտրուկ բարձրացման հետևանքով առաջացած ձայնային ալիքը կոչվում է որոտ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԿԱՅԾԱԿԻ ՀԱՐՎԱԾԻՑ

1.Եթե տանն եք: Պետք է փակել բոլոր բաց լուսամուտները,անջատել ողջ էլեկտրոտեխնիկան,նույնիսկ հեռախոսները:

2.Եթե փոթորկի ժամանակ հայտնվել եք բաց երկնքի տակ: Պետք է հեռու մնալ երկաթից պատրաստված սյուներից և այլ մարմիններից:Լավ թաքստոցներ են կայծակից` քարանձավները և խիտ անտառները:

3.Եթե հայտնվել եք բաց դաշտում կամ հանդում: Փոթորքի ժամանակ շատ վտանգավոր է պարկելը,քանի որ կարող եք տուժել հենց գետնի էլեկտրական դաշտից, որը առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտակա ծառին կամ այլ բարձրադիր մարմնին:

Բայց նաև չի կարելի կանգնել,քանի որ կայծակը կարող է հարվածել ձեզ:Ուստի այդ պահին մարմնի դիրքի ամենաճիշտ տարբերակն է ոտքերը իրար մոտ պահած պպզելը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo