Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ: Ես իմը տվեցի քոնի փոխարեն…«Մայրս միայն մի աչք ուներ. ես նրան տանել չէի կարողանում…». պատմություն, որից անհնար է չփշաքաղվել

Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում. խոհարարուհի էր:

Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց.

– Մայրդ միաչքանի է:

Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:

Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:
Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ հետևիցս` Սինգապուր:

Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան։ Նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են:

Ես գնացի… Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:

Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ:

Գրված էր. «Տղաս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ
եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ:

Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ: Ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo