Շտապ պետք է սրտի բաց վիրահատություն կատարվի. Էդգար Իգիթյանը կարևոր հայտարարություն է տարածել

 

starnews.am-ի փոխանցմամբ՝ դերասան Էդգար Իգիթյանը տևական ժամանակ է, ինչ ներգրավված չէ հեռուստատեսային նախագծերում ու չնայած դրան նա չի կորցրել կապը հետևորդների հետ։

Դերասանը պարբերաբար հանդես է գալիս նոր հրապարակումներով։ Այս անգամ էլ Էդգարը ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդի խնդրանքով տարածել էր վերջինիս նամակը։

Հետևորդը մորեղբոր սրտի բաց վիրահատության համար դրամահավաք էր կազմակերպել և խնդրում էր տարածել տվյալները։

Էդգարն էլ իր կողմից հավելել էր.

«Նույնիսկ փոքրիկ գումարը շատ մեծ օգնություն կլինի»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am