Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Մոսկվայից:
Նա տեսանյութ է հրապարակել` կից նշելով․ «Վերադարձանք Երևան»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: