Իմ ընտանիքում դժբախտ դեպք էր պատահել. Թամարա Գևորգյանը բացահայտում է:
Դերասանուհի Թամարա Գևորգյանը, հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով: Դերասանուհին հետևում է իր անձի և գործունեության շուրջ գրված մեկնաբանություններին.
«Ես հետևում եմ։ Այն մարդիկ,ովքեր ասում են`«ես քոմենթ չեմ կարդում», չեմ հավատում, որովհետև մենք չենք ապրում մեծ երկրում։ Այդ քոմենթ գրողը շատ հնարավորա քո կողքի հարևաննա, ու էնքան փոքրա այս ասպարեզը և զբաղվածությունն էլ չի կարող այնքան շատ լինել, որ չկարողանաս մտնել, նայել, թե հանդիսատեսն ու հեռուստադիտողը, ում համար գործունեություն ես ծավալում, ինչ կարծիք ունի քո մասին։ Սիրում եմ պրովոկացիոն նյութերի մեկնաբանություններ կարդալ, հասկանալ ինչ են մտածում մարդիկ։ Տեսնում ես 12-13 տարեկան երեխաների բառապաշարը, ուզում ես շատ արագ տոմս վերցնել գնալ։ Հետո հասկանում ես, որ քո հայրենքը սիրում ես ու մնում ես»։
Մեկնաբանություններից մեկն այսպիսինն էր.
«Թող ինձ ներեն բոլորը, բայց իրա մոտ ինչ-որ կեղծավոր ու նախանձոտ բան կա՝աչքերնա երևի։ Նախօրոք ասեմ` չեմ ճանաչում անձամբ. վանումա շատ»։
«Ես շատ եմ լսել այդ կարծիքն իմ մասին։ Բաց գույնի աչքերով մարդիկ չգիտես ինչի գոռոզության, նախանձության, մեծամտության հետ են ասոցացվում։ Հաստատ այս նկարագրությանը չեմ համապատասխանում»։

