Մենք տանն ենք՝ մեր սիրելի 3րդ մասում. Արամ Մելիքյանի լուսանկարը:
Հիշեցում..
Հաղորդավար եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ՝ Լիլիթը աղջիկներ են որդեգրել: 17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան նրանց հետ են ապրում:
Հարցազրույզցներից մեկում Արամը նշել էր…
2011-ին Լիլիթն ասաց՝ միշտ երազել է սեփական երեխաներից բացի, ուրիշներին էլ մերը դարձնել: Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում, մինչեւ տարիներ անց իրականացրինք: 2016-ին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ՝ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին, դրանից հետո նման մի դեպք էլ եղավ, ու որդեգրման միտքը նորից ծագեց: Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը: Սպասեցինք, այդ էջը փակվեց, եւ 2020-ի համավարակի օրերին նորը բացեցինք: Բավական ազատ ժամանակ ունեինք, որը միասին անցկացրինք, զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը : Այդ ընթացում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել ու երեխա որդեգրել: