Բացառիկ. ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխում Հայաստան. Թուրքիայում և Ռուսաստանում անհանգիստ են
ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական դիմումներ Վաշինգտոնից չեն եղել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta.ru-ն։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան պատասխան է ստացել Երեւանից։
«Մեզ նախապես ասել էին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», — ընդգծել է նա։
Զախարովան նաև մտահոգություն է հայտնել, որ ամերիկյան ռազմական տեխնիկայի հնարավոր տեղափոխումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը՝ կրկնելով նախկինում Արևմուտքի կիրառած մեթոդները։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հարավային Կովկասի ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների ջանքերով։
Ավելի վաղ RT հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան փաստաթղթերը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական տեխնիկա Գերմանիայից Հայաստան տեղափոխել Վրաստանի տարածքով։ Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկան Գերմանիայի «Դյուլմեն»-ի ռազմակայանից պետք է ուղարկվի հայկական «Զառ» կենտրոն: Նախատեսվում է, որ փոխադրումը կսկսվի հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։