Երևանում Բժիշկները պայքարում են 21 տարեկան աղջկա կյանքի համար. պատճառը տիկ տոկն է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին Հանրապետական հիվանդանոցից ահազանգ է հնչել ոստիկանություն, որ միտումնավոր մեծ քանակի դեղորայք խմելու հետևանքով «Դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ Նորք-Մարաշ մատուռի մոտից ոստիկանական մեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա աղջիկ։

Պարզվել է, որ վերջինս «Տիկ-Տոկյան» հարթակում հոլովակներ դիտելու հետեւանքով ընկել է հուզական վիճակի մեջ և իր կյանքին վերջ տալու նպատակով խմել է «Կոլխիցին» տեսակի 60 հատ դեղահաբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am