Գեղեցիկ ընտանիք են…այնպես չէ՞ …Բեն Ավետիսյանի ընտանեկան լուսանկարները

Գեղեցիկ ընտանիք են…այնպես չէ՞ …Բեն Ավետիսյանի ընտանեկան լուսանկարները:

Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկում Բենը պատասխանել էր…

Բեն, ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ կինը իրեն երջանիկ զգա հենց նրա կողքին:

Կինը երջանիկ է, երբ սիրված է, երբ իր ստեղծած ընտանիքը կայացած է ամեն հարցում, երբ իրեն զգում է միակը իր տղամարդու կյանքում: Չսիրված կինը միշտ էլ բողոքում է ամեն ինչից. Կնոջը պետք է սիրել եւ հաճախ ասել դրա մասին:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրած կնոջ:

Չեմ կարող ասել՝ ինչի եմ պատրաստ հանուն սիրած կնոջ, որովհետեւ իրավիճակները տարբեր են լինում, բայց նրա համար կփորձեմ միշտ պատրաստ լինել անհնարինին:

Բեն, մի անգամ ասել եք, որ հաճախ եք սիրահարվում, կարծում եմ՝ մեծ սեր էլ ունեցած կլինեք, կպատմե՞ք Ձեր պատմությունը:

Իհարկե, մեծ սեր ունեցել եմ, բայց նաեւ մեծ հիասթափություն եմ ունեցել: Իսկական սեր ապրել եմ 15 տարեկանում, նրան մինչեւ 19 տարեկան ամբողջ սրտով սիրել եմ, հետո գնացի բանակ ու սիրածս աղջիկը ինձ չսպասեց. Ամեն դեպքում իզուր չեն ասել, որ առաջին սերը միշտ կուլ է գնում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am