Այսօր սիրված երգիչ Արամեի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգիչ Արամեի ծննդյան օրն է: ԵրգիչԱրամ Եղիազարյան:
Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով և սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում, ապա` լիցեյում: 1993թ-ից ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ:

Երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» մանկապատանեկան համույթում: 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը, որից հետո վերադարձել է Երևան և շարունակել երգչի գործունեությունը: Գրել է երգեր, թողարկել «Յարիս բոյը» (2008թ.), «Մի քիչ սեր» (2009թ.), «Իմ միակ սիրելի» (2011թ.) ձայնասկավառակները, նկարահանել 14 տեսահոլովակ: Զուգերգերով հանդես է եկել երգչուհիներ Անի Ամիրյանի և Արմինկայիհետ:

Բազմաթիվ համերգներով հանդս է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Լավագույն երգիչ» (2007թ., 2010թ.), «Լավագույն ալբոմ» (2007թ.), «Լավագույն դուետ» (2008թ., 2009թ.), «Լավագույն տեսահոլովակ» (2008թ.) և այլն: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am