Գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10.07-15.07.2024թ.)

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-ի կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.8°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.5°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.8°C

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo