«Քաղաքն անխնա հրետակոծվում էր։ Ադրբեջանը չէր խնայում անգամ խաղաղ բնակչությանը, ովքեր, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց կենցաղը կազմակերպում էին ապաստարաններում։ Դուրս էին գալիս միայն այն ժամանակ, երբ հրթիռակոծությունը որոշակի դադար էր առնում»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Վարդիթեր Հայրապետյանը։
Հասկանալով, որ իրավիճակն օր օրի ավելի էր վատանում, տան կանայք՝ երեխաների հետ տարհանվել են Հայաստան, տղամարդիկ տարբեր ուղղություններում իրենց ծառայությունն էին մատուցում հայրենիքին։ Նրանց թվում՝ 58-ամյա Գուրգեն Ջալավյանը։
«Հայրս աշխատում էր Արցախի գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։ Պատերազմի ժամանակ ընդգրկված էր թիկունքային աշխատանքներում։ Ինչքան փորձում էի իրեն հետ պահել որոշումից, միևնույն է, համոզել չէր ստացվում, ուզում էր մնալ, ասում էր՝ «ո՞նց թողնեմ էս մարդկանց ստեղ, ես տեղափոխվեմ»։ Ամեն օր կապի մեջ էինք, օրվա մեջ մի քանի անգամ խոսում էինք։ Կապն ընդհատվեց հոկտեմբերի 8-ի առավոտյան»,- հիշում է Վարդիթերը։
2020 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը սարսափելի էր։ Հեռահար հրթիռներով հրետակոծությունն Արցախի բոլոր բնակավայրերում չէր դադարում։ Ադրբեջանական զինուժը հասել էր Հադրութի մատույցներ։ Հոկտեմբերի 8-ի կեսօրին 2 անգամ հրետակոծվել է Շուշիի Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին։
«Հոկտեմբերի 8-ի առավոտյան հայրս զանգեց, հարցրեց մեր որպիսության մասին։ Ասաց` «այսքան ծանր գիշեր դեռ չենք ունեցել, խոշոր տրամաչափի զինատեսակներով անընդհատ հրետակոծում են քաղաքը»։ Խոսելուց ուղիղ 5 րոպե անց հորս համարից նորից զանգ ստացա, բայց խոսողն ուրիշ մարդ էր, հարցրեց` «հարազատներից քաղաքում ո՞վ կա»։ Քարացել էի, չէի ուզում լսել` ինչ է ուզում ասել։ Երբ ցավակցեցին ինձ, հասկացա, որ հայրս մահացել է»։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։