StarNews-ը զրուցել է հեռուստառադիոհաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հետ:
Տիկին Արամյան, կանանց միամսյակը շուտով մոտենում է ավարտին: Հայ կանայք որքանով են գնահատված և ինչ եք կարծում ինչ է նրանց պակասում:
Եթե խոսենք պետական առումով, պետք է շատ մեծ գոհունակություն հայտնեմ,քանի որ այսօր շատ են պաշտոններ զբաղեցրած կանայք: Դա մեծ գնահատական է:Եթե խոսենք ոչ պետական, այլ ընտանեկան առումով` պետք է փաստեմ,որ պետք է կինը հասկանա, որ այսօր տղամարդը շատ դժվար է վաստակում, քանի որ մենք տեսանք պատերազմ ու բազմաթիվ դժվարություններ: Կինը չպետք է դա դարձնի մեծ խնդիր ու վեճ: Չէ, որ հայ կինը հասարակության մեջ միշտ էլ գնահատված է:
Արդյո՞ք սիրում եք տոները, քանի որ շատ դեպքերում տոների առկայությունը «ստիպում» է, որ տղամարդկանց անառիթ ուշադրություն չդարձնեն կանանց:Ի՞նչ կասեք այս առիթով:
Այո, սիրում եմ, քանի որ տոներն առիթ են մեկ անգամ ևս ժպտալու ու ուրախանալու: Բայց դժբախտ են այն կանայք, ովքեր գնահատված են կամ ուշադրության են արժանացած միայն տոներին: Երջանիկ կինն ամեն օր է ուշադրություն ստանում իր կողակցից, հորից ու եղբորից: Կինը պետք է ամբողջ տարվա ընթացքում սիրվի և գնահատվի: Պետք է տղամարդը ստեղծի այնպիսի իրավիճակ, որ կինը աչքերը բացելուց արդեն իրեն զգա երջանիկ:
Այս տարիների ընթացում ո՞րն է եղել Ձեր ամենահիշվող նվերը կանանց տոնի կապակցությամբ:
Լինելով արտիստ` ես շատ շքեղ ծաղիկներ եմ ստացել իմ կյանքի ընթացքում, բայց, երբ ամուսինս հասարակ մի վարդ կամ ինչ որ տեղից քաղած մի սովորական ծաղիկ է կրծքի մոտ պահած բերում` առանց առիթի ու նվիրում, դրանից առավել գեղեցիկ ու հաճելի բան չկա: Այդ փոքրիկ ծաղիկն իր մեջ այնքան սեր ու քնքշություն է ներառում. սա գիտեք որն է՝ ուզում ես լինել երջանիկ՝ եղիր:
Ինչպես նախքան զրույցը նշեցիք` առողջական խնդիրներ ունեք: Գիտենք, որ խնդիրները սրտի հետ կապված են: Ինչ փուլում է այժմ բուժումը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: