Էմինեմը պապիկ է դարձել

Էմինեմը պապիկ է դարձել. նրա դուստրը՝ Հեյլի Ջեյդը, լույս աշխարհ է բերել իր և ամուսնու՝ Էվան ՄաքՔլինթոքի առաջնեկին: Զույգը տղա է ունեցել, որին տվել են Էլիոթ Մարշալ ՄաքՔլինթոք անունը:

Հեյլին ուրբաթ օրն է հայտնել որդու ծննդյան մասին՝ նորածնի լուսանկարները հրապարակելով։

Լուսանկարներում Էլիոթը կապույտ տրիկոտաժե սվիտերով պառկած է իր անունով և ծննդյան տարեթիվով ցուցանակի կողքին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am