Նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից…Վարորդը քնե՞լ է, թե՞ հեախոսի մեջ եղել.

Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից:

Հիշեցնենք, որ երեկ  առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է, իսկ բուժքույրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

«Վիրահատել են բուժքրոջը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը կայուն ծանր է։ Այլ բան ասել չեմ կարող, հուսանք՝ լավ կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am