Ինչո՞ւ է ցեխոտ անձրև եկել Հայաստանում. ո՞րն է պատճառը. Հիդրոմետից հայտնում են

Հարգելի՛ քաղաքացիներ,

երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:

Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am