Ադրբեջանն ամեն օր՝ ճշգրիտ ժամով սկսում է անկանոն կրակել․ ՔՊ-ական պատգամավոր

Ամեն օր 22.00-ին կամ 22.30-ին, ճշգրիտ ժամով, սկսում են անկանոն կրակել տարբեր ուղղություններով, բայց ոչ թիրախավորված։ Ենթադում եմ՝ երևի թե օդ են կրակում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Նա ենթադրում է, որ ադրբեջանցիներն այդպես նպատակ ունեն վախի մթնոլորտ ձևավորելու, խաղաղության օրակարգի շուրջ որոշակի ռիսկեր առաջացնելու, «նույնիսկ ներքաղաքական տրամադրություններ են ուզում փոխել»։

«Լինելով սյունեցի՝ կարևորում եմ խաղաղությունը, իսկական խաղաղություն լինի»,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am