Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց, շնորհակալ եմ, որ դարձաք նաև իմ կյանքի պատմության մի մասը. Ռուբեն Մխիթարյանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասին հուշերով է կիսվել

2016-ի հունիսին Հայաստանում և, մասնավորապես, Գյումրիում փչում էր քրիստոնեական համերաշխության և սիրո զեփյուռը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը «Առաջին Քրիստոնյա երկիր» նշանավորվեց նաև գեղեցկագույն պատարագով, որը տեղի ունեցավ Գյումրիի Վարդանանց հրապարակում, այս մասին գրել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Պատիվ եմ ունեցել անմիջական մասնակցություն ունենալ այս հիրավի պատմական իրադարձության կայացմանը, որից հետո արժանացել եմ Նորին Սրբության ընդունելությանն ու գովասանքին:

Բարի Հիշողաց և Աստված թող Ձեր հոգին լույսերի մեջ պահի:

Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց: Շնորհակալ եմ, որ դարձաք նաև իմ կյանքի պատմության մի մասը»,- նշել է Մխիթարյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am