Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մшրմինը

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով՝ մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am