ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել

Քիչ առաջ Երեւանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:

Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նա այս պահին գտնվում է ավտոմեքենայի սրահում:

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում:

Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am