Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Ստեփանյանը և հարևանները երբ նկատել են վառվող ավտոմեքենան, որի կրակը տեսանելի է եղել մոտ 300 մետր հեռավորությունից ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, սակայն մինչ կբարեհաճեին հրշեջ փրկարարները, Գ․ Ստեփանյանն ու հարևաններն են տեղի ուժերով նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ հրշեջ փրկարարական ջոկատը, ըստ հարևանների ժամանել է ուշացումով և այս խնդիրը պետք է հուզի ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

