Մենք չենք շտապում խոսել։ Բայց երբ ԴՕԿ կուսակցությունը խոսի՝ դա լինելու է քաղաքական պայթյուն, որը կկտրի այս արհեստական հակադրությունների շղթան։ Դա չի լինելու հերթական հայտարարությունը, այլ լինելու է ցնցում, որը կբերի համակարգային վերանայում

Հարգելի հայրենակիցներ
Վերջին օրերին հրապարակային դաշտում մեծ ակտիվությամբ քննարկվում է իմփիչմենթի գործընթացը։ Քաղաքական ուժերը հանդես են գալիս գնահատականներով, որոշ դեպքերում՝ փոխադարձ մեղադրանքներով։ Շատերն են հարցնում՝ ինչու է ԴՕԿ կուսակցությունը լռում։


Պարզ է. մենք հետևում ենք։ Լռությունը երբեմն առավել հզոր է, քան աղմուկը։ Մենք լիարժեք պատկերացում ունենք՝ ինչ է տեղի ունենում, ովքեր են դերակատարները և ինչով է ավարտվելու այս գործընթացը։

ԴՕԿ կուսակցությունը որևէ առնչություն չունի այս ներկայացման դերաբաշխման հետ։ Մեզ համար ակնհայտ է, որ բեմում կանգնած են նույն համակարգի տարբեր արտահայտությունները՝ նախկին և ներկա իշխանությունները, որոնք տարիներ շարունակ ձախողել են պետական կառավարման բոլոր շերտերը։ Թող նրանք շարունակեն իրենց շոուն։ Ժողովուրդն արդեն ճանաչում է բոլորին։

Մենք չենք շտապում խոսել։ Բայց երբ ԴՕԿ կուսակցությունը խոսի՝ դա լինելու է քաղաքական պայթյուն, որը կկտրի այս արհեստական հակադրությունների շղթան։ Դա չի լինելու հերթական հայտարարությունը, այլ լինելու է ցնցում, որը կբերի համակարգային վերանայում։
Ժամանակը մեր կողմից է։ Ժամանակը աշխատում է հօգուտ մտածված, կազմակերպված ու պատասխանատու քաղաքականության։ Եվ երբ մենք խոսենք, մեր խոսքը այլևս հնարավոր չի լինի անտեսել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am