Անխնա տարածելը շատ կարևոր է ❗

Անխնա տարածելը շատ կարևոր է ❗
Էմիլիի վիրահատության համար անհրաժեշտ 14.000.000 դրամից մեզ մնաց հավաքելու ընդամենը 4,565,425 դրամ: 🥰
Մեկ օրվա ընթացքում մենք կարողացանք հավաքել 9,434,575 դրամ: Հերթական անգամ բոլորիս հավաքական ուժի շնորհիվ մենք մեկ օրում նման մեծ գումար կարողացանք հավաքել, շատ շնորհակալ ենք: ☺️
Առանձնահատուկ շնորհակալ ենք Մարթա և Արամ Խաչատրյաններին, որոնց անունից երեխայի վիրահատության համար նվիրաբերվել է 2,000,000 դրամ, Աստված պահապան: 💙
Էմիլիի պատմությունը ստորև՝
Սիրելի ընկերներ, ծանոթացեք 5-ամսական Էմիլիի հետ, ում մոտ ախտորոշվել է լեղուղիների զարգացման բնածին արատ՝ բիլիար ատրեզիա ախտորոշմամբ, որը կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է։
Էմիլին ներկայումս գտնվում է Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։ Երեխայի դեպքը քննարկվել է Մինսկի առաջատար բժիշկների հետ, և որոշվել է, որ Էմիլիի կյանքը փրկելու համար շտապ անհրաժեշտ է իրականացնել լյարդի ազգակցական փոխպատվաստման վիրահատություն։
Պլանավորված վիրահատությունը նախատեսվում է իրականացնել 2025թ․ հունիս ամսին Արաբկիր ԲՀ-ի և Մինսկի փորձառու բժիշկների կողմից։ Դոնոր է հանդիսանալու Էմիլիի հայրը:
Վիրահատության արժեքը 19,000,000 դրամ է, որից 5,000,000 տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 1,730,000 դրամը փոխանցելու են երեխայի ծնողները։ Այսպիսով, անհրաժեշտ է հավաքել 12,270,000 դրամ, որի հնարավորությունն ընտանիքը չունի։
Էմիլին հանգիստ և կենսուրախ երեխա է, որը լցնում է իր հարազատների կյանքը իր քաղցր ժպիտով ու ծիծաղով։ Նա շատ է սիրում խաղալ իր ավագ քրոջ՝ Սուսաննայի հետ։ Ծնողները նկարագրում են Էմիլիին որպես պայքարող երեխա, որը միշտ ձգտում է հասնել նրան, ինչին ցանկանում է։ 💪
💙 Սիրելի բարեկամներ, եկեք մեր հնարավորությունների սահմաններում օգնենք Էմիլիին և հնարավորություն տանք ունենալ անհոգ ու առողջ մանկություն։
Դուք կարող եք ձեր օգնությունը տրամադրել հետևյալ տարբերակներով՝
✅ reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/hWDrK
✅ Բանկային քարտ — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅ PayPal — [email protected]
✅ Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Էմիլի Բագրատյանի բուժման նպատակով»)
💳 AMD: 1570070033850100
💳 USD: 1570070033850101
💳 EUR: 1570070033850146
📁 Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/bPVzw
📑 Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://shorturl.at/p8pGD

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am