Ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում. մանրամասներ

Այսօր՝ մայիսի 11-ին, կեսօրից սկսած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, առկա են նաև չեղարկումներ, ինչն էլ պարզ է դառնում ժամանման և մեկնման ցուցատախտակից:

Նշենք, որ այս պահին Երևանում, Արմավիրում ուժեղ քամի է, փոշու ամպեր, ամպրոպ, ինչն էլ ենթադրաբար հանդիսանում է օդանավակայանում ինքնաթիռների մեկնման և ժամանման խնդրի պատճառը:

MediaHub-ը փորձեց հասկանալ, որ ուղղությունների մասին է խոսքը: Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Մոսկվա, Եկատերինբուրգ, Շարժա չվերթները, չեղարկվել՝ Հալեպ, նաև Կապան նախատեսված թռիչքները: Ինչպես նաև այս պահին մեկնումը ուշանում է հետևյալ ուղղություններով` Մոսկվա, Եկատերինբուրգ, Շարժա, Կազան։

Զվարթնոց օդանավակայանից որևէ պաշտանական մեկնաբանություն դեռ չի եղել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am