Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին

Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին:

Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները: Արդեն 8-րդ օրն է ինչ փնտրում են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխային:

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ հարակից տարածքներում:

Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, հարևան գյուղերից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am